482 դիտում, 2020.10.26 16:04

Թուրքական լիրայի փոխարժեքը ռեկորդային անկում է գրանցել

Թուրքական լիրայի փոխարժեքը ռեկորդային անկում է գրանցել

Եվրամիության, ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում աճող լարվածության ֆոնին թուրքական ազգային արժույթi` լիրայի փոխարժեքը աննախադեպ անկում է գրանցել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

ԱՄՆ դոլարի դիմաց այն կազմում է 8  թուրքական լիրա։

Աճուրդում թուրքական լիրայի փոխարժեքը նվազել է 1 տոկոսով՝ արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կտրուկ հայտարարություններին, առաջին հերթին ՝ Ֆրանսիային, ինչպես նաև ԵՄ-ի կողմից Թուրքիայի նախագահի խոսքերին պատասխան արձագանքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «հոգեկանը բուժելու» կոչ է արել այն բանից հետո, երբ Մակրոնն առաջ է քաշել «լուսավորյալ իսլամի» գաղափարը: Մակրոնն առաջարկել էր Ֆրանսիայի մահմեդականներին ստեղծել կազմակերպություն, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով` անհրաժեշտ է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցություններից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը:

Ֆրանսիայի նախագահի հասցեին Էրդողանի հայտարարությունից հետո Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով ետ է կանչել Անկարայում իր դեսպանին։

ԵՄ-ն անընդունելի է համարել Թուրքիայի նախագահի հայտարարությունը Մակրոնի հասցեին։