340 դիտում, 2020.10.26 15:21

Պլաչիդո Դոմինգոն հայտարարել է, որ Պուտինն իրեն հրավիրել է Մշակույթի խորհուրդ

Պլաչիդո Դոմինգոն հայտարարել է, որ Պուտինն իրեն հրավիրել է Մշակույթի խորհուրդ

Աշխարհահռչակ օպերային երգիչ եւ դիրիժոր Պլաչիդո Դոմինգոն հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինն իրեն առաջարկել է ընդունվել ՌԴ նախագահին առընթեր Մշակույթի եւ արվեստի խորհուրդ:

Ավելի վաղ ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Տոլստոյը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Մշակույթի եւ արվեստի խորհրդի նիստը կկայանա հոկտեմբերի 27-ին՝ տեսախորհրդաժողովի ռեժիմով:

«Վլադիմիր Պուտինը մեծահոգությամբ ինձ հրավիրել է ընդունվել Մշակույթի եւ արվեստի խորհուրդ: Ես պատիվ կհամարեի ընդունել այդ առաջարկությունը, բայց, ավաղ, իմ ելույթների հագեցած գրաֆիկը թույլ չի տալիս ինձ այս անգամ դա անել, բայց ես արդեն պայմանավորվածություններ ունեմ հետագա համագործակցության շուրջ, եւ ես այս թատերաշրջանում քանիցս կվերադառնամ Մոսկվա»,-ասել է Դոմինգոն Առաջին ալիքի եթերում: