796 դիտում, 2020.10.26 15:13

Վիրավորանքը տեղ չունի քաղաքակիրթ աշխարհում. ՀՀ ԱԳՆ–ն իր աջակցությունն է հայտնել Մակրոնին

Վիրավորանքը տեղ չունի քաղաքակիրթ աշխարհում. ՀՀ ԱԳՆ–ն իր աջակցությունն է հայտնել Մակրոնին

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, այն հայտարարությունից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վիրավորական արտահայտություններ էր արել Ֆրանսիայի ղեկավարի հասցեին:

Համերաշխություն հայտնելու վերաբերյալ հայտարարությունը տեղադրվել է ԱԳՆ «Թվիթեր»-ի միկրոբլոգում, որտեղ նաեւ նշված է, որ վիրավորական հռետորաբանությունը, ահաբեկչությանն աջակցությունը, կրոնական հարցերի օգտագործումն՝՝ ատելություն բորբոքելու համար տեղ չունեն քաղաքակիրթ աշխարհում: