326 դիտում, 2020.10.26 14:39

Մարդասիրական հրադադարի երրորդ փորձը․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հոկտեմբերի 10-ին՝ Ռուսաստանի, հոկտեմբերի 17-ին՝ Ֆրանսիայի ջանքերով ձեռք բերված մարդասիրական հրադադարը խախտելու Ադրբեջանի սադրիչ գործողություններից հետո, միջնորդի դերն այս անգամ ստանձնեց Միացյալ Նահանգները:

Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ ինտենսիվ բանակցություններից հետո, ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնեց մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման ռեժիմը պահելու կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնության մասին: Սակայն մինչ Ադրբեջանը կխախտեր նաեւ այս պայմանավորվածությունը, ԱՄՆ նախագահը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շտապել էին շնորհավորել կողմերին:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում։