200 դիտում, 2020.10.26 12:28

Աշխարհում ավելի քան 43 մլն մարդ վարակվել է կորոնավիրուսով

Աշխարհում ավելի քան 43 մլն մարդ վարակվել է կորոնավիրուսով

Աշխարհում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի քանակը հոկտեմբերի 26-ին գերազանցել է 43 միլիոնը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը:, այդ մասին են վկայում ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի կայքում հրապարակված տվյալները, որը հաշվարկները կատարում է միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության հիման վրա:

Նրա տվյալներով՝ այժմ ախտահարվածների թիվը կազմում է 43 009 311, մահացել է 1 153 857, ապաքինվել՝ 28 959 776 մարդ:

Վարակման ամենից շատ դեպքեր են արձանագրվել ԱՄՆ-ում (8 636 165): Այնուհետեւ գալիս են Հնդկաստանը (7 909 959) եւ Բրազիլիան (5 394 128):

Ռուսաստանում, Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով՝ արձանագրվել է վարակման 1 513 877 դեպք, առողջացել է 1 138 522, մահացել՝ 26 050 մարդ։