188 դիտում, 2020.10.26 10:50

Սյունիքի մարզի Շրվենանց գյուղի մոտ մեքենան ընկել ձորը․ կա տուժած

Սյունիքի մարզի Շրվենանց գյուղի մոտ մեքենան ընկել ձորը․ կա տուժած

Հոկտեմբերի 26-ին` ժամը 08:02-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շրվենանց գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Շրվենանց գյուղի խաչմերուկում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արթուր Օ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 10 մ):

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Կապանի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: