214 դիտում, 2020.10.26 09:00

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի համաձայնությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի համաձայնությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի համաձայնությունը։ 

Գլխավոր քարտուղարի անունից պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ նշվում է. «Գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ հումանիտար հրադադարը, որը համաձայնեցվել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում և հաստատվել հոկտեմբերի 17-ին Փարիզում, ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով երկուշաբթի` հոկտեմբերի 26-ի 08։00-ին»։