ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս կարծիքը քիչ առաջ Նյու Հեմփշիրում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական հանրահավաքի ընթացքում, որը հեռարձակվել է մի քանի համապետական ալիքներով։
Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը աշխատում է Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղ կարգավորման ուղղությամբ:
«Մենք ամեն ինչ կարգի կդնենք: Դա պետք է տեղի ունենա, ինչպես ասում եմ, հեշտությամբ: Դյուրին կլինի, եթե իմանաք, թե ինչ եք անում», - ասել է նախագահի գործող թեկնածուն։