01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց հարգանքի տուրք է մատուցվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով զոհված զինվորների հիշատակին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և լուսանկար հրապարակել:
«Ուկրաինահայերն իրենց համերաշխությունն են հայտնում Արցախին և Հայաստանին»,- գրել է Սեյրանյանը:
Ուկրաինահայերը դեսպանատան շենքին փակցրել են Արցախի դրոշները, ծաղիկներ խոնարհել զոհված զինծառայողների հիշատակին և մոմավառություն իրականացրել: