կարևոր
2028 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-25 17:53

Արցախի բնակավայրերում իրավիճակը հանգիստ է. Ստեփանակերտի երկնքում երևացել է ադրբեջանական ԱԹՍ

Արցախի բնակավայրերում իրավիճակը հանգիստ է. Ստեփանակերտի երկնքում երևացել է  ադրբեջանական ԱԹՍ

Արցախի բնակավայրերում օրվա ընացքում իրավիճակը հանգիստ է եղել։ Այս մասին ասել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Մինչև այս պահը Արցախի Հանրապետության բնակավայրերում իրավիճակը հանգիստ է եղել։ Միայն Ստեփանակերտում նկատվել էր անօդաչու թռչող սարք, դրա հետևանքով օդային տագնապ էր հայտարարվել, սակայն այն ժամը 17։00-ի սահմաններում ավարտվել է»,- ասել է Թադևոսյանը` չհստակեցնելով` ԱԹՍ-Ն եղել է հետախուզական, թե հարվածային և արդյոք խոցվել է։