կարևոր
1863 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-25 11:42

ՃՏՊ` Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

ՃՏՊ` Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Հոկտեմբերի 25-ին` ժամը 03։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW», «Toyota Land Cruiser» և «Hundai Elantra» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Hundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնությանը, հոսանքազրկել  ավտոմեքենաները և փակել «Hundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: