576 դիտում, 2020.10.25 00:51

Սիսին նախազգուշացրել է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ջիհադիստները կարող են ապագայում գլխացավանք դառնալ Հունաստանի համար

Սիսին նախազգուշացրել է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ջիհադիստները կարող են ապագայում գլխացավանք դառնալ Հունաստանի համար

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին Հունաստանի վարչապետի ու Կիպրոսի նախագահի հետ հանդիպմանը նախազգուշացրել է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ջիհադիստները կարող են ապագայում գլխացավանք դառնալ Հունաստանի համար:

Greek city times-ը հայտնում է, որ Եգիպտոսի նախագահին մտահոգում է ոչ միայն Անկարայի ներգրավվածությունը բոլոր տարածաշրջանային հակամարտություններում, այլեւ հատկապես այն, թե ինչպես է նախագահ Ռեջեփ Էրդողանը ներքաշում ու բացահայտ օգտագործում իսլամակն գործոնը: