488 դիտում, 2020.10.24 22:58

Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը տեղահանված է․ Արցախի ՄԻՊ կոչը

Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը տեղահանված է․ Արցախի ՄԻՊ կոչը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բելգարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Քանի որ շատերին է այս հարցը հետաքրքրում, նշեմ, որ մեր նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով:

Դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը, որի մեջ մտնում են և՛ Արցախի այլ բնակավայրեր, և՛ ՀՀ տեղափոխվածները: Միջազգային հանրությունը պետք է կատարի բոլոր հնարավոր ջանքերը ադրբեջանական ոճրագործություններն օր առաջ դադարեցնելու և այս մարդկանց իրենց տները վերադարձնելու ուղղությամբ»: