1004 դիտում, 2020.10.24 22:35

Առաջնագծում թեժ մարտեր չեն ընթացել. չեզոքացվել է հակառակորդի դիվերսիոն խումբ. ՔԱՐՏԵԶ

Առաջնագծում թեժ մարտեր չեն ընթացել. չեզոքացվել է հակառակորդի դիվերսիոն խումբ. ՔԱՐՏԵԶ

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 24-ին ընդհանուր առմամբ թեժ մարտեր չեն ընթացել։ Այս մասին հոկտեմբերի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդը սկսել է մարտական գործողությունները հյուսիսային ուղղությամբ, թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Կեսօրվա ընթացքում սկսել են ուժգին հրետանային հարվածներ հասցնել և եղել է փոխհրաձգություն։ Հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Մարտունիից դեպի հարավ և Հադրութից հյուսիսային հատվածներում՝ անտառներում և բնակավայրերի հարակից տարածքներում չեզոքացվել է դիվերսիոն հետախուզական խումբ, սակայն այդ հատվածում մարտերը դիվերսիոն խմբերի դեմ դեռ շարունակվում են։

«Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակվողական գործողություններ իրականացնել՝ փոքր օջախային գրոհների տեսքով, կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ։ Մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են և հետ են շպրտվել, որոշ վայրերում հակառակորդը ունեցել է նահանջ։ Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլային և զրահային տեխնիկա»,- ասաց Հովհաննիսյանը։