կարևոր
2155 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-24 22:08

Արցախի ԱԳՆ-ն դիմել է ԿԽՄԿ-ին` Ադրբեջանում տարածված տեսանյութերի կապակցությամբ

Արցախի ԱԳՆ-ն դիմել է ԿԽՄԿ-ին` Ադրբեջանում տարածված տեսանյութերի կապակցությամբ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 23-ին դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակ՝ Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութերի հրապարակման կապակցությամբ։

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշվել է ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին և պատանդին այցելելու, ինչպես նաև նրանց հետ վարվելակերպի և պահման պայմանների վերաբերյալ միջազգային մարդասիրական իրավունքով պաշտոնական Բաքվի ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու անհրաժեշտության մասին։