1518 դիտում, 2020.10.24 20:24

Մոտ 50 կոնգրեսականներ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ են պահանջում

Մոտ 50 կոնգրեսականներ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ են պահանջում

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մոտ 50 անդամներ նամակ են գրել պետքարտուղար Մայք Պոմպեոյին:

Նրանք պահանջել են Ադրբեջանի նախագահի ու այդ երկրի մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ կիրառել Գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցները, որոնք հիմնականում կիրառվում են ամբողջ աշխարհում կոռուպցիոներների եւ մարդու իրավունքները խախտողների նկատմամբ:

Ադրբեջանի քաղաքական վերնախավի մեծ մասը, ինչպես նամակում է նշված, պատասխանատու է միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար: Նախաձեռնությունն, ի դեպ, հեղինակել են կոնգրեսականներ ԹիՋեյ Կոքսը, Բրեդ Շերմանը, Ջիմ Կոստան, Քեթրին Քլարկը: Նրանք կարծում են, որ Ադրբեջանի գործողությունները սպառնում են Հարավային Կովկասում ամերիկյան ռազմավարական գերակայություններին եւ տարածաշրջանի քաղաքական համակարգերի կայունությանը:

Ու եթե Միացյալ Նահանգները վճռական պատասխան չտա, կոնգրեսականները չեն բացառում, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ պատերազմ կարող է սկսվել: