կարևոր
1733 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-24 18:24

ԱՄՆ-ի հայ բժիշկների նվիրաբերած համակարգչային տոմոգրաֆը զինվորների բուժմանը կծառայի Կապանում

ԱՄՆ-ի հայ բժիշկների նվիրաբերած համակարգչային տոմոգրաֆը զինվորների բուժմանը կծառայի Կապանում

Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ բժիշկների կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստան է ուղարկվել հումանիտար բեռ:  Ի թիվս բժշկական այլ պարագաների` համակարգչային տոմոգրաֆի սարք է նվիրաբերվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հաշվի առնելով, որ Կապանի բժշկական կենտրոնը ներկայումս գերծանրաբեռնված բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրում հիմնականում արցախյան պատերազմի վիրավոր զինվորներին, առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել հումանիտար օգնությամբ ստացված համակարգչային տոմոգրաֆը տրամադրել Կապանի բժշկական կենտրոնին:

Սարքը հետագայում էլ կծառայի տարածաշրջանի բնակչությանը` հետազոտման և ճշգրիտ բուժման համար: