540 դիտում, 2020.10.24 18:01

Հայերը սպանվում են Թրամփի մտերիմ Էրդողանի կողմից. Շոն Փեն

Հայերը սպանվում են Թրամփի մտերիմ Էրդողանի կողմից. Շոն Փեն

Ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Շոն Փենն անդրադարձել է հայերի նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությանը:

«Քանի դեռ մենք նստած ենք, հայերը սպանվում են Թրամփի մտերիմ Էրդողանի կողմից՝ մեր ապահոված զենքով: Սա Ամերիկան չէ: Բայդենը կարող է վերածնել Ամերիկան»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Շոն Փենը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել՝ ողջ զինանոցի կիրառմամբ: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին, Շուշին, Ասկերանը,այլ քաղաքներ, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: