կարևոր
2215 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-24 16:59

Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է ուշագրավ փաստեր՝ ադրբեջանական զինուժի կողմից հայկական համազգեստով կռվելու մասին

Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է ուշագրավ փաստեր՝ ադրբեջանական զինուժի կողմից հայկական համազգեստով կռվելու մասին

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ուշագրավ փաստեր՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական ԶՈՒ համազգեստներով կռվելու մասին:

«Արդեն մի քանի ուղղություններից ու զինծառայողներից տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով: Ի՞նչ նպատակ է դա հետապնդում...

Նախ՝ ադրբեջանական կողմը հավանաբար նպատակ ունի շփոթեցնել հայ զինծառայողներին և դրա հաշվին հաջողությունների հասնել:

Երկրորդ՝ նպատակ ունեն մի կողմից արհեստականորեն նվազեցնել ու թաքցնել իրենց զոհերը, իսկ մյուս կողմից՝ դիակների փոխանակման ժամանակ փորձել դրանք ներկայացնել որպես հայկական զոհեր:

Ըստ ականատես զինծառայողներից մեկի՝ օրինակ, մոտ երկու շաբաթ առաջ Մատաղիսի ուղղությամբ այդպիսի մի հարձակման փորձի ժամանակ ադրբեջանական կողմը թողել է շուրջ 40 դիակ հայկական համազգեստով և հետ շպրտվել: Հաշվի առնելով տարբեր ուղղություններում ու ժամանակահատվածներում արձանագրված այդ գործելաոճը՝ չի բացառվում, որ նման զոհերի քանակը նշանակալիորեն մեծ կլինի: Ավելին, հավանական է, որ նրանց մի մասը վարձկան ահաբեկիչներ լինեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձկանների դիակների հետևից դժվար թե եկողներ լինեն: Ամեն դեպքում, համոզված եմ, որ երբ դիակների փոխանակման ժամանակը գա, հնարավոր է լինելու պրոֆեսիոնալ մեթոդաբանությամբ ապացուցել այդ դիակների ծագումնաբանությունը»,- նշել  է Բեգլարյանը: