472 դիտում, 2020.10.24 14:41

Հայերը փակել են Իսպանիա - Ֆրանսիա մայրուղին

Հայերը փակել են Իսպանիա - Ֆրանսիա մայրուղին

Հայերը փակել են Ֆրանսիան Իսպանիային միացնող A7 մայրուղին: Նրանք երկու ուղղություոններով բաց են թողել մեկական գծեր շտապօգնության մեքենաների համար: Գրեթե բոլորի ձեռքին հայկական եռագույն է՝ կամ դրոշով, կամ ուսերին գցած:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են. ««Արցախը Հայաստան է», «Էրդողան տեռորիստ», Կեցցե հայ զինվորը»:

«Մենք պահանջում ենք, որ Իսպանիան ճանաչի Արցախի անկախությունը: պահանջում ենք, որ Իսպանիան դադարեցնի զենքի վաճառքը տեռորիստ Թուրքիային, որովհետեւ իրենք դրանով սպանում են խաղաղ բնակիչներին: Ինչպես Կատալոնիայի մարզը ընդունեց Արցախի անկախությունը, այդպես էլ ուզում ենք, որ Իսպանիան ճանաչի: Մենք չենք ուզում, որ մեր երեխաները մեռնեն: Իսպանիան պետք է հասկանա, թե ինչ է այնտեղ կատարվում ու դատապարտի»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: