682 դիտում, 2020.10.24 00:43

Հրապարակվել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Ստեփանակերտի հրետակոծության կադրերը

Հրապարակվել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Ստեփանակերտի հրետակոծության կադրերը

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Ստեփանակերտի հրետակոծության կադրերը։ Հոկտեմբերի 24-ին հակառակորդը նորից նշանառության տակ է առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը: Հրթիռակոծության հետևանքով բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ: