380 դիտում, 2020.10.23 23:46

Խաղաղ Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմը ապակայունացրել է ամբողջ տարածաշրջանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Խաղաղ Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմը ապակայունացրել է ամբողջ տարածաշրջանը: Արցախյան խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծմանը այլընտրանք չլինելու եւ պատերազմն անհապաղ դադարեցնելու մասին խոսում են գրեթե բոլորը, բացի հենց պաշտոնական Բաքվից եւ Անկարայից:

Թուրքիան ակնհայտ ցանկանում է մխրճվել հիմնախնդրի լուծման միջնորդական առաքելությունը գլխավորող 3 երկրների շարքերի մեջ, կամ էլ, ընդհանրապես հարցը լուծել Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան եւ Ռուսաստան մտածածին ձեւաչափում: Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը Միավորված Ազգերի կազմակերպությունից էլ ունի մանդատը միջնորդության:

Հենց այդ, միջազգայնորեն ընդունված ձեւաչափում ի՞նչ առաջարկներ կան այս պահի դրությամբ: Ինչու է արծածվում հակամարտության գոտում խաղապահների տեղակայման հարցը:

Թեմային անդրադարձել է Հայկ Սահակյանը: