680 դիտում, 2020.10.23 22:30

ՊՆ-ն պատերազմի դաշտում տիրող իրավիճակից որոշ տեղեկություններ կներկայացնի քարտեզի միջոցով

ՊՆ-ն պատերազմի դաշտում տիրող իրավիճակից որոշ տեղեկություններ կներկայացնի քարտեզի միջոցով

ՀՀ Պաշտպանության նախարարությունը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններից որոշ տեղեկություններ կներկայացի քարտեզի միջոցով: Այս մասին հոկտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե այժմ նմանատիպ քարտեզ կա, որը ներկայացնում է մարտի դաշտում զորքերի տեղաշարժերը:

«Մենք վաղվանից ևս ներկայացնելու ենք քարտեզով որոշակի տեղեկություններ: Տեղյակ եմ այդ քարտեզից, այն ուկրաինական բլոգերների կողմից է պատրաստված և լիովին չի արտացոլում ամբողջ իրավիճակը»,- ասաց Հովհաննիսյանը: