23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Ամերիկյան Մերկուրի հանրային ռազմավարության խոշորագույն ընկերությունը խզել է Թուրքիայի հետ տարեկան $1 մլն պայմանագիրը: Այս մասին հայտնում է Արա Ղազարյանը։
«Ցույցերը, Լոս Անջելեսի քաղխորհրդի կողմից ճնշումներն ու այս ընկերության գործունեությունը դատապարտող միասնական աշխատանքներն իրենց արդյունքը տվեցին: Թուրքիան զրկվեց այս ափին իրենց աջակցող PR կառույցից, որը լուրջ աշխատանք էր տանում մեդիայի և քաղաքական գործիչների հետ կապի, Թուրքիայի իմջի բարձրացման և PR-ի այլ ոլորտներում:
Որոշ իրավաբանական և լոբիստական կառույցներ արդեն հրաժարվել են նաև ադրբեջանից:
Աշխատանքները շարունակվում են:
ՀԳ- Որոշ դեմքերից ակնկալում եմ վերընշածս ինֆոն տարածելուց կգրեն, որ այն տեղի է ունեցել հայ համայնքի և Հայ Դատի գրասենյակի 7/24 բողոքների ու նրանց կողմից արված ճիշտ աշխատանքի արդյունքում:
Թե չէ լուրը անհասցե տալիս եք ու վսյո:
Ի դեպ սա էլ առանձին լայվի թեմա ա…»