352 դիտում, 2020.10.23 19:30

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի հետ

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի հետ

Հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել  Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի շարունակվող սրացման շուրջ:

Ընդգծվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից տարածաշրջան ապօրինի  զինված խմբավորումների զինյալներ տեղափոխելու անընդունելիությունը և այնտեղից նրանց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը: