16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայություն՝ Ռոսսելխոզնադզոռը, Ադրբեջանի գործընկերներին անհանգստություն է հայտնել՝ կապված Ադրբեջանից ՌԴ ներկրված մրգերում և բանջարեղենում կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճի վերաբերյալ: Ծառայության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2020 թվականի սկզբից գրանցվել է 76 այդպիսի դեպք: Յուրաքանչյուր դեպքի հետ կապված ծառայությունը ուղարկել է ծանուցագրեր ադրբեջանցի գործընկերներին:
Ծառայությունը, մասնավորապես, ընդգծել է, որ վնասատուների հայտնաբերման քանակի ամենաբարձր ցուցանիշներից մեկը՝ 15 դեպք, գրանցվել է Ռուսաստան ներկրվող լոլիկների խմբաքանակում:
Կարանտինային օբյեկտներ գրանցվել են նաև սալորի, դեղձի, կարտոֆիլի, խնձորի, նռան պարագայում: Ռուսական ծառայությունը հորդորել է Ադրբեջանի գերատեսչությանը ուժեղացնել վերահսկողությունը Ռուսաստանի Դաշնության տարածք ուղարկվող արտադրանքի նկատմամբ: Նշվում է, որ հետագայում խնդրի հայտնաբերման դեպքում ծառայությունը ստիպված կլինի սահմանափակումներ մտցնել Ադրբեջանից Ռուսաստան բերվող այն կատեգորիայի ապրանքների համար, որոնցում հայտնաբերվում են վնասակար օրգանիզմներ: Դրանից բացի, ռուսական գերատեսչությունը խնդրել է տեղեկություններ տրամադրել նախորդ իրազեկումներից հետո իրականացվող վերահսկողական աշխատանքների մասին: