288 դիտում, 2020.10.23 18:16

«Փեթակ» տոնավաճառը վերաբացվել է. տեղի վարձավճարները կզեղչվեն

«Փեթակ» տոնավաճառը վերաբացվել է. տեղի վարձավճարները կզեղչվեն

«Փեթակ» տոնավաճառը վերաբացվել է. առևտրի գործունեություն իրականացնողների՝ վարձավճարի միանվագ զեղչման պահանջը բավարարվել է: Այս մասին հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խոսնակ Աննա Օհանյանը:

«Նախարարության մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումների արդյունքում տնօրինությունը առևտրի գործունեություն իրականացնողների հետ եկել է համաձայնության: Ռազմական դրությամբ պայմանավորված՝ բավարարվել է վարձավճարների միանվագ զեղչման պահանջը»,-նշել է Օհանյանը:

«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները հոկտեմբերի 22-ի առավոտից գործադուլ էին իրականացնում։ Նրանք պահանջում էին, որ առևտրի կենտրոնի տնօրինությունը զեղչի տաղավարների վարձավճարները։ Նրանց խոսքով՝ համավարակի, վերջին մեկ ամսում էլ պատերազմական իրավիճակով պայմանավորված առևտուր չեն արել և գումար չունեն՝ տալու տեղի վարձավճարը: