կարևոր
1785 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-23 16:26

Ֆեյսբուքյան օգտատերերից Ալեսիա Բեջանյանը կոչ է անում կանանց վաճառել զարդերն ու գնել փամփուշտներ

Ֆեյսբուքյան օգտատերերից Ալեսիա Բեջանյանը, ով Հայ օգնության միության կենտրոնական վարչության նախկին անդամներից է, սոցցանցում վաճառքի է հանել իր ոսկյա զարդերից:

Նա կոչ է արել մյուսներին էլ վաճառել զարդերն ու գնել փամփուշտներ: Նա նաեւ նշել է, որ այս ամենն անում է հրապարակայնորեն, որպեզի օրինակը վարակիչ դառնա:

Դրանից ժամեր առաջ էլ բանաստեղծ Կարեն Անտաշյանն աճուրդի է հանել իր Կիլիկյան մետաղադրամների փոքրիկ հավաքածուն՝ մեկնարկային գին նշելով 500 ամերիկյան դոլարը: Նաեւ գրել է, որ աճուրդից գոյացած, ամբողջ գումարը փոխանցվելու է «Հայաստան» համա-հայկական հիմնադրամին: