կարևոր
1023 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-23 15:50

ՌԴ ԱԳ փոխնախարարը կարևորել է ԼՂ հակամարտության գոտուց ահաբեկիչների անհապաղ դուրս բերումը

ՌԴ ԱԳ փոխնախարարը կարևորել է ԼՂ հակամարտության գոտուց ահաբեկիչների անհապաղ դուրս բերումը

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հոկտեմբերի 23-ին հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։ Այս մասին ՌԴ ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն:

«Ընդգծվել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից անօրինական զինված կազմավորումների գրոհայիններին տարածաշրջան տեղափոխելու անընդունելիությունը և այնտեղից անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում: