16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է տեսանյութ՝ Դաղստանում և Կարաչաևո-Չերկեսիայում ահաբեկիչների կալանավորումից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդել էր, որ Կարաչաևո-Չերկեսիայում և Դաղստանում կանխվել է «Աթ-Թաքֆիր Վալ-Հիջրա»-ից միջազգային ահաբեկիչների երկու բջիջների գործունեությունը, որոնք կոչ են արել մերժել աշխարհիկ իշխանությունները և խալիֆայություն կառուցել: Իսլամիստներից առգրավվել են երեք նռնակ, երեք ատրճանակ, տարբեր տրամաչափի պարկուճներ, սառը զենքեր, ինչպես նաև ծայրահեղական գրականություն:
Անվտանգության աշխատակիցը շեշտել է, որ ծայրահեղական գաղափարախոսության տարածումը քաոսի կհանգեցնի: Դրան ի պատասխան կալանավորը պնդել է. «Ոչ, քաոս չի լինի, ընդհակառակը՝ կարգուկանոն կլինի»:
Օպերատիվ ծառայողները մտնում են մասնավոր տարածք, տներ, բերման ենթարկում արմատականներին: Դաղստանում ձերբակալություններից մեկի ժամանակ նրանք ստիպված են եղել կոտրել բազմաբնակարան շենքի բնակարանի դուռը: