01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր‚ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից ստացված հասույթը փոխանցել է Հայերի ասամբլեայի հիմնադրամին՝ Արցախի երեխաներին օգնելու համար։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից տեղեկացնում են, որ Սերգեյ Սմբատյանի և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի առցանց համերգը կայանալու է նոյեմբերի 14-ին‚ ներկայացվելու է Լյուդվիգ վան Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքը։ Այս համերգից ստացված հոնորարը դիրիժորն ուղղել է Հայերի ասամբլեայի նախաձեռնությանը։