368 դիտում, 2020.10.23 01:46

Վարչապետը հույս ունի, որ ՀՀ տնտեսությունը դրական կարձագանքի թուրքական ապրանքների ներկրման արգելքին

Վարչապետը հույս ունի, որ ՀՀ տնտեսությունը դրական կարձագանքի թուրքական ապրանքների ներկրման արգելքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Հայաստանի տնտեսությունը դրական կարձագանքի թուրքական ապրանքների՝ ՀՀ ներկրման արգելքին: Այս մասին վարչապետը նշել է «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:

Լրագրողը նկատել է, որ 2021թ. հունվարից Հայաստանը Թուրքիայից ապրանքների ներկրման վրա արգելք է դրել, և հրապարակված ցանկի համաձայն՝ այնտեղ տարբեր ոլորտների մեծ թվով անուն ապրանքներ են ընդգրկված: Հարցին՝ ո՞րքան բացասական ազդեցություն կունենա այն հայկական տնտեսության վրա, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Մենք հույս ունենք, որ դրական ազդեցություն կունենա: Դա շատ կարևոր քաղաքական որոշում է: Մեր տնտեսությունը պետք է արձագանքի Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությանը»: