828 դիտում, 2020.10.23 01:06

Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը. ԱՀ ԱԻՊԾ

Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը. ԱՀ ԱԻՊԾ

Օրվա ընթացքում Ադրբեջանը կոպտորեն ոտնահարել է միջազգային բոլոր նորմերը։ Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը, իսկ կեսգիշերին ադրբեջանական զինուժի նշանակետում դարձյալ Մարտունին էր։

Հրթիռակոծության հետևանքով նյութական վնասները շատ են։

Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան»: