2492 դիտում, 2020.10.23 01:03

Ադրբեջանցիները գրում են գնդապետ Շյուքյուր Համիդովի ոչնչացվելու մասին

Ադրբեջանցիները գրում են գնդապետ Շյուքյուր Համիդովի ոչնչացվելու մասին

Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի շրջանում տարածվում է «Ադրբեջանի ազգային հերոս», ապրիլյան պատերազմի մասնակից գնդապետ Շյուքյուր Նարիման օղլու Համիդովի (Şükür Nəriman oğlu Həmidov) սպանվելու լուրը։ Այս մասին հաղորդում է Razm.info-ն:

Տեղեկությունը տարածում են նաև ադրբեջանական «պաշտոնական գծի մեջ» աշխատող էջերը։ Պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունը որևէ կերպ չեն մեկնաբանել։

Գրառումներում նշվում է, որ Համիդովը սպանվել է «Ղուբաթլուի ուղղությամբ» ընթացող մարտերում։