կարևոր
1544 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-23 00:58

Լուսակունք գյուղում այրվել է մոտ 650 հակ անասնակեր

Լուսակունք գյուղում այրվել է մոտ 650 հակ անասնակեր

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 22-ին, ժամը 17:12-ին ահազանգ է ստացել, որ Լուսակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։00-ին, մարվել՝ 23։11-ին։ Այրվել է տանիքում պահեստավորած մոտ 650 հակ անասնակեր։