674 դիտում, 2020.10.22 23:53

Մենք որոշել ենք հաղթել, եւ աշխարհը որոշել է պաշտպանել մեր հաղթանակը. Ռոմանոս Պետրոսյան

Մենք որոշել ենք հաղթել, եւ աշխարհը որոշել է պաշտպանել մեր հաղթանակը. Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՄԵՆՔ որոշել ենք ՀԱՂԹԵԼ, եւ աշխարհը որոշել է պաշտպանել մեր հաղթանակը.

Առաջնագծում մեր կամավորներն ամեն նոր օր է՛լ ավելի ինքնավստահ եւ համարձակ են գործում, դե իսկ բանակի մեր ժամկետայինների քաջագործությունների մասին լեգենդներ են հյուսվում. մենք իրենցից շա՛տ բան ունենք սովորելու՝ 18-20 տարեկան պատանիները մարտի դաշտում հերոսության ու տոկունության մաստեր-կլասս են ցույց տալիս։

Թուրք-ազերաահաբեկչական խմբավորումների եւ մերձավորարեւելյան բաշիբոզուկների պարագլուխները դեռ երկար կհիշեն Արցախում իրենց «կերած ծեծի» մասին։

Եկե՛ք Արցախ, ազատության ու արիության շունչն է ճախրում այս օրերին Արցախ աշխարհում...»