242 դիտում, 2020.10.22 23:43

Դավթաշեն վարչական շրջանում վրաերթի ենթարկված երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Դավթաշեն վարչական շրջանում վրաերթի ենթարկված երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 22-ին, ժամը 19:46-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում  տեղի է ունեցել վրաերթ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արա Ե․-ն իր վարած «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Դավիթ Մ․-ին (ծնված 2002 թ․):

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: