12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 22-ին, ժամը 19:46-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում տեղի է ունեցել վրաերթ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արա Ե․-ն իր վարած «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Դավիթ Մ․-ին (ծնված 2002 թ․):
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: