Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում ներկայացված է արցախա-ադրբեջանական ճակատային գծի հարավ- արևելյան հատվածում վարձկան ահաբեկիչների ներկայությունը։
ՊԲ-ն նշում է, որ վարձկան-ահաբեկիչները անկանոն և տարերային տեղաշարժեր են իրականացնում՝ հոգեմետ միջոցների ազդեցության տակ, ինչպես նաև նրանք չեն պահպանում մարտավարական տարրական կանոնները։
ՊԲ-ն ուշադրության է հրավիրում այն փաստին, որ ահաբեկիչները կրում են ադրբեջանական զինուժին ոչ հատուկ հանդերձանք, նրանք նաև բացարձակ անտարբեր են վիրավոր զինակիցների նկատմամբ։
ՊԲ-ն հայտնում է, որ երևացող բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների և կամավորականների կողմից։