502 դիտում, 2020.10.22 22:46

Ես դրանք վնասակար չեմ համարում. Փաշինյանը՝ ՀՀ և ԼՂ նախկին նախագահների հանդիպումների մասին

Ես դրանք վնասակար չեմ համարում. Փաշինյանը՝ ՀՀ և ԼՂ նախկին նախագահների հանդիպումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների հանդիպումները վնասակար չի համարում: Այդ մասին վարչապետը նշել է «Ինտերֆքս»-ին տված հարցազրույցում:

«Ես տեղեկացված եմ այդ հանդիպումների բովանդակության մասին: Լեռնային Ղարաբաղի երկրորդ և երրորդ նախագահներն ինձ հետ կապի մեջ են եղել, տեղեկացրել են քննարկումների և նպատակների մասին»,- ասել է վարչապետը:

Հարցին՝ օգտակա՞ր է համարում այդ հանդիպումները, Փաշինյանը պատասխանել է. «Ես դրանք վնասակար չեմ համարում»:

Հայտնի է, որ վերջին օրերին հանդիպում է տեղի է ունեցել ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների ու Լեռնային Ղարաբաղի երկրորդ և առաջին նախագահների միջև: