614 դիտում, 2020.10.22 21:40

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին ջոկատը մեկնել է Հայաստանի հարավ-արեւելյան սահման

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին ջոկատը մեկնել է Հայաստանի հարավ-արեւելյան սահման

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին ջոկատը մեկնել է Հայաստանի հարավ-արեւելյան սահման: Ջոկատի կազմի մեջ են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, պատգամավորներ Սիփան Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հայկ Գեւորգյանը, Վահագն Հովակիմյանը:

Նշենք, սակայն, որ կառավարության էջում դեռեւս չկա հրամայագիր, թե ովքեր են կատարելու նրանց պարտականությունները:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նույնպես Արցախում է: Այս մասին տեղեկանում ենք իր ֆեյսբուքյան էջից: Նա լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է կատարել. «Բերձորում տրամադրությունը հաղթական է»: