256 դիտում, 2020.10.22 21:25

Նորվեգացի պատգամավորը կոչ է անում իր երկրին դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային

Նորվեգացի պատգամավորը կոչ է անում իր երկրին դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային

Նորվեգիայի խորհրդարանի ներկայացուցիչ, «Կարմիրներ» կուսակցության ղեկավար Բյորնար Մոքսնեսն առաջարկում է Նորվեգիայի կառավարությանը դադարեցնել զենքի և պաշտպանական սարքերի վաճառքը Թուրքիային:

Պատգամավորն այս մասին ելույթ է ունեցել խորհրդարանում՝ խոսքն ուղղելով երկրի արտաքին գործերի նախարարին:

«Նորվեգիան չի կարող ձեռքերը ծալած նստել, երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ներգրավված է նոր հումանիտար աղետի ստեղծման մեջ Լեռնային Ղարաբաղում, երբ տասնյակ հազարավոր մարդիկ են տուժում: Քանի դեռ Էրդողանն Ադրբեջանին մատակարարում է զենք, անօդաչու թռչող սարքեր ու զինյալներ Սիրիայից, Նորվեգիան պետք է դադարեցնի զենքի ու պաշտպանական սարքերի վաճառքը Թուրքիային»,-ասել է պատգամավորը: