30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հատուկ կապեր է ունեցել ոչ միայն Հայաստանի, այլեւ Ադրբեջանի հետ:
«Սկսենք սկզբից՝ Լեռնային Ղարաբաղից և ում ենք սատարում։ Դուք ասացիք, որ Ռուսաստանը միշտ հատուկ կապեր է ունեցել Հայաստանի հետ։ Բայց մենք միշտ հատուկ կապեր ենք ունեցել նաև Ադրբեջանի հետ։ Ռուսաստանում բնակվում է ավելի քան 2 մլն հայ և մոտ 2 մլն ադրբեջանցի։ Դրանք ոչ միայն այն մարդիկ են, որոնք եկել են ժամանակավոր աշխատանքի, այլեւ նրանք, որոնք այստեղ գրեթե մշտապես են ապրում»,-նշել է Պուտինը «Վալդայ» բանավեճային ակումբի նիստում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նաեւ հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի համար հավասար գործընկերներ են:
«Մեզ համար և Հայաստանը, և Ադրբեջանը հավասար գործընկերներ են։ Եվ մեզ համար մեծ ողբերգություն է, երբ այնտեղ մարդիկ են զոհվում։ Մենք ցանկանում ենք լիարժեք հարաբերություններ հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ»,- ասել է ՌԴ նախագահը:
Նրա խոսքով՝ Ղարաբաղում երկու կողմից զոհվել է մոտ 5 հազար մարդ։
Տարածաշրջանում իրավիճակի սրումը սկսվել է սեպտեմբերի 27-ին։ Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրում են միմյանց գնդակոծելու մեջ։