1608 դիտում, 2020.10.22 20:48

Փաշինյանը կողմ է ռուս խաղաղապահների տեղակայմանը` Ղարաբաղ

Փաշինյանը կողմ է ռուս խաղաղապահների տեղակայմանը` Ղարաբաղ

Խաղաղապահների մուտքը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան ընդունելի է հայկական կողմի համար, եւ դա կարող են լինել ռուս խաղաղապահները: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Interfax-ը:

«Մեզ համար ընդունելի է խաղաղապահների մուտքը։ Ես կարող եմ ասել, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնում այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ։ Եթե խոսենք փոխզիջումների մասին, այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուս խաղաղապահների ներկայությունը։ ՌԴ-ն լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ», - ասել է Փաշինյանը հարցազրույց տալով «Ինտերֆաքս»-ին:

Ղարաբաղյան հակամարտության սրացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը հայտարարեց ռազմական գործողության մեկնարկի մասին։ Ղարաբաղյան հակամարտության գոտում նոր հումանիտար զինադադարը, որը հայտարարվել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, ուժի մեջ է մտել հոկտեմբերի 18-ի կեսգիշերին (հոկտեմբերի 17-ին ՝ ժամը 23:00-ին): Դրանից կարճ ժամանակ անց կողմերը կրկին սկսել են միմյանց մեղադրել ռեժիմի խախտման մեջ։