կարևոր
3263 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-22 19:10

Ռուսաստանը չի ծրագրում գործողություններ իրականացնել ԼՂ հակամարտության գոտում

Ռուսաստանը չի ծրագրում գործողություններ իրականացնել ԼՂ հակամարտության գոտում

Ռուսաստանը չի ծրագրում գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այս մասին հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Անդրեյ Կրասովը, անդրադառնալով լրատվամիջոցների կողմից Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին վերագրված հայտարարությանը:

«Ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական զինված ուժերի կիրառում չի նախատեսվում։ Նշված դիրքորոշումը համաձայնեցվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ»,- ասել է Կրասովը:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրացիայի հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը չի բացառել Լեռնային Ղարաբաղում իրավիճակին Ռուսաստանի արձագանքելու տարբերակներից մեկը կարող է լինել դեսանտային օպերացիայի իրականացումը: