27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Կանադան արտաքին կողմերին կոչ է անում զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը միջամտելուց: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը՝ շեշտելով, որ կանոնավոր կապի մեջ է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Կանադան շարունակում է կոչ անել հարգել Լեռնային Ղարաբաղում հրադադարը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական ջանքերի համար ներդնում է 350 հազար դոլար:
Շամպայնը նաև նշել է. «Մենք կոչ ենք անում արտաքին կողմերին չմիջամտել հակամարտությանը և կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ստուգման մեխանիզմներ ստեղծել»: