կարևոր
1212 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-22 17:27

Բաքվում Հունաստանի դիվանագետների անվտանգությունը սպառնալիքի տակ է

Բաքվում Հունաստանի դիվանագետների անվտանգությունը սպառնալիքի տակ է

Ադրբեջանում Հունաստանի դիվանագիտական առաքելության աշխատակիցները ժամանակ առ ժամանակ ստանում են իրենց անվտանգությանն ուղղված սպառնալիքներ:

Հունական SLPress-ի փոխանցմամբ՝ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանի իշխանություններից հրապարակայնորեն պահանջել է անվտանգության երաշխիքներ իր դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների համար: Սակայն, Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է տրամադրել նմանատիպ երաշխիքներ:

Իրավիճակը սրվել է, երբ Հունաստանը հետ է կանչել Բաքվում իր դեսպան Կոնստանտինոս Պիպերիգոսին: Պաշտոնական Աթենքը նման քայլի է դիմել հոկտեմբերի 7-ին «Ադրբեջանի կառավարությունից հնչող անհիմն և վիրավորական հայտարարությունների պատճառով»։ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի՝ հոկտեմբերի 16-ի Հայաստան այցն ավելի է սրել վիճակը Բաքվում Հունաստանի դիվանագիտական ներկայացուցչության համար: