04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակում են ստացվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում և համայնքներում ի զորակցություն Արցախի հանգանակված նվիրատվություններ, որոնք փոխանցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից փոխանցվել է ևս ութ միլիոն ռուբլի գումար, Կանադայի հայոց թեմից՝ երկու հարյուր հիսուն հազար ԱՄՆ դոլար։
Ռումինիայի հայոց թեմից ստացվել է տասներեք հազար երեք հարյուր ԱՄՆ դոլար, Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցուց՝ հինգ հազար եվրո, Միլանի համայնքից՝ երկու հազար երեք հարյուր եվրո գումար։
Բարերար Հարություն Մխչյանի կողմից հատկացվել է տասը հազար ԱՄՆ դոլար։