կարևոր
1473 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-22 16:50

Արմեն Սարգսյանը Ժոզեպ Բորելի հետ քննարկում է ԼՂ-ում տիրող իրավիճակը

Արմեն Սարգսյանը Ժոզեպ Բորելի հետ քննարկում է ԼՂ-ում տիրող իրավիճակը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է ԵՄ  արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն:

«Բարձր հանձնակատարը Հայաստանի նախագահի հետ քննարկումներ է անցկացնում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նա արդեն երեք անգամ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում փոխանցել է ԵՄ-ի ահազանգն այն մասին, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեն և բանակցությունները պետք է վերսկսվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո գոյություն ունեցող ձևաչափով»,- ասել է նա: