կարևոր
301 դիտում, 5 ամիս առաջ --> 2020-10-22 15:46

Եվրամիությունն ԱՀԿ-ի բարենորոգման նախագիծ Է պատրաստել

 Եվրամիությունն ԱՀԿ-ի բարենորոգման նախագիծ Է պատրաստել

Եվրամիությունը (ԵՄ) պատրաստել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարենորոգման առաջարկությունների փաթեթ, որոնք ենթադրում են անդամ երկրների հետ համագործակցության մեխանիզմի թափանցիկության բարձրացում: Հոկտեմբերի 22-ին այդ մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով փաստաթղթի նախագիծը:

Գործակալության տվյալներով՝ փաստաթղթի տեքստը, որը թվագրված է հոկտեմբերի 19-ով, կազմել է Գերմանիայի կառավարությունը ԵՄ-ի մյուս անդամ երկրների ներկայացուցիչների հետ կոնսուլտացիաներից հետո՝ Չինաստանի հասցեին քննադատության ֆոնին նոր տիպի կորոնավիրուսի համավարակի ամենասկզբում ԱՀԿ-ին տրամադրած տվյալների ոչ բավականանչափ թափանցիկության համար:

Այն բովանդակում է «ԱՀԿ-ի թերությունների վերացման» մի քանի ամսվա համար նախատեսված պլան, թերություններ, որոնք կապված են ֆինանսավորման, կառավարման եւ իրավաբանական լիազորությունների հետ: Միջոցների փաթեթը ենթադրում է, որ ԱՀԿ-ն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, որոնք թույլ կտան բարձրացնել կազմակերպության անդամ երկրների կողմից Միջազգային բժշկա-սանիտարական կանոնների կատարման հսկողության մեխանիզմի թափանցիկությունը: Այդ միջոցները պետք է նախատեսեն անդամ պետությունների միջեւ առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության արագ փոխանակման ապահովումը: ԱՀԿ-ից պահանջվող միջոցների ավելի մանրամասն նկարագրություն Reuters-ը չի տրամադրում:

Փաստաթղթում նշված է, որ ԵՄ-ն ճանաչում Է ԱՀԿ-ի հանգուցային դերն առղջապահության ոլորտում ճգնաժամերի դեմ պայքարի գործում, չնայած կազմակերպության գոյություն ունեցող թերություններին: Այն խնդիրների թվում, որոնց մասին ասված է փաստաթղթում, ԵՄ-ն նշում է կազմակերպության կանխատեսելի եւ կայուն ֆինանսավորան բացակայությունը եւ ամբողջությամբ վեցված նրա աշխատանքի անբավարար թափանցիկությունը: Գործակալությունը նշում է, որ ԵՄ-ի երկրների առողջապահության նախարաների կողմից նախագծի քննարկումը պետք է տեսախորհրդաժողովի ձեւաչափով կայանա հաջորդ շաբաթ: Ենթադրվում է, որ ավելի ուշ այն կներկայացվի ԱՀԿ-ի վեհաժողովին, որը կկայանա նոյեմբերի կեսերին: